22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի եւ Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները էական դեր են խաղում․ Մերկել

Այսօր «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բացմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիության  համար ակնհայտ է, որ Ռուսաստանը կենտրոնական դեր է խաղում «Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերություններում։

Մերկելը նշել է, որ իրենց համար «Արեւելյան  գործընկերությունը» էական նշանակություն ունի։

«Մենք Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ստորագրել ենք Ասոցացման մասին համաձայնագիրը։ Այժմ պատրաստվում ենք գործընկերության համաձայնագիր կնքել  Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ այն թեեւ այնքան ակտիվ չի լինի, ինչպիսին Ասոցացման մասին համաձայնագիրն է, բայց միեւնույնն է՝ համագործակցություն կլինի։

«Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում ակնհայտ է, որ այս երկրների համար Ռուսաստանի  հետ հարաբերությունները էական դեր են խաղում։ Սակայն ես հուսով եմ, որ այսօրվա երկխոսության ընթացքում կհասկանանք, թե ինչպիսին է ներքաղաքական վիճակը այդ երկրներում»,– հայտարարել է Մերկելը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ