Քնելուց առաջ խնդրենք Աստծուն
Ամենադժվար բանը սեփական մեղքը տեսնելն է.
Ամենահաճելին` տեսնելուց հետո զղջալն է.
Ամենաուժեղը է նա, ով զղջումից հետո լքում է մեղքը.
Ամենաուրախը նա է, ով ամեն մեղք գործելուց զղջում և թողնում է.
Ամենախաղաղը նա է, ում համար սա ապրելաձև է…
Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է, որ … Ղովտը պահպանում էր իր մաքրությունը այլասերված քաղաքում, սակայն առանձնության մեջ մեղանչեց:
Ուր էլ որ լինենք, մենք կարող ենք ձգտել կատարյալ կյանքի: Պատճառաբանությունները երբեմն սեփական անկարողությունը թաքցնելու միջոց է, թե իբր աշխարհի մեջ հնարավոր չէ հոգևոր լինել…
Նաև հետաքրքիր է Ս. Գրիգոր Տաթևացու արտահայտած կարծիքը Հուդայի վերաբերյալ, ասում է, որ Հուդայի ողջ մարմինը ապականվեց կախվելուց հետո, բացի բերանից, որովհետև հպվել էր Հիսուսին, մատնելու ժամանակ:
Ծովիկ Դավթյան