06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու Աստված ընտրեց հենց Մարիամին

«Կգովերգեմ Տիրոջը. ահա հոգիս ցնծում է Աստծով` իմ Փրկչով» :

Ղուկ. 1:46-47

Այսօր Աստվածածնի ծննդյան տոնն է, որը հատկապես կարևորվում է Տիրոջ մարդեղության խորհրդով։ Տիրամոր ծնունդն իր ծնողների ապաշխարության, հավատքի ու Աստծո նկատմամաբ վստահության պտուղն էր, իսկ նրա կյանքը՝ հավատարմության, խոնարհության, սիրո ու հավատքի օրինակ։

Քրիստոսի մարդեղությունը եկավ փաստելու, որ Երկնքի արքայությունը ոչ թե այս աշխարհը քանդելու, այլ իր մեջ ամփոփելու և փոխակերպելու առաքելությունն ունի։ Աստծո փառքն ու մեծությունը արգելք չդարձավ, որ Տերը հայտնվի մեր սահմանափակ աշխարհում, յուրաքանչյուրիս կյանքում, քանի որ Սերը հաղթահարում է ամեն պատնեշ ու արգելք։ Այդ սիրով զորացած և Աստվածամոր բարեխոսությամբ ապրենք լիարժեք կյանքով, հոգեպես վերածնվենք, հաղթահարենք մեղքը, լցվենք հույսով ու հավատքով։

Տեր Եսայի քահանա Արթենյան

 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ