15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

16-ամյա հայը մեղադրվում է ռուս ընկերուհու սպանության մեջ

Տուապսեի շրջանի Օլգինկա գյուղում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա դիակ` բռնության հետքերով: Ինչպես պարզել է հետաքննությունը, աղջկա սպանության մեջ մեղադրվում է Հայաստանի 16-ամյա քաղաքացի, գրում է “юга” կայքը:

18-ամյա աղջիկը տղայի հետ ծանոթացել է ամռան սկզբին, որոշ ժամանակ անց նրանք մտերմացել են: Սեպտեմբերի սկզբին աղջկա ընտանիքը Վոլգոգրադի մարզից տեղափոխվել է Օլգինկա գյուղ, որտեղ նրանք նախկինում  միայն ամառներն էին լինում:

Ըստ քննիչների նախնական վարկածի` սպանության օրը նրանք աղջկա տանն են եղել` ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք փորձել են կենակցել, սակայն ալկոհոլի ազդեցության պատճառով չեն կարողացել: Աղջիկը տղային պատմել է, որ նախկինում մի քանի  անգամ սեռական հարաբերություններ է ունեցել, ինչը տղայի մոտ խանդի նոպա է առաջացրել: Նա հարձակվել է աղջկա վրա եւ խեղդամահ արել, որից հետո փախուստի է դիմել:

Ներկայումս կասկածյալը  կալանավորված է: Գործի հետաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ