30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն պատրաստ են 2017-ի հուլիսի 9-ից սկսած՝  հայտարարել Սիրիայի հարավ- արեւմուտքում կրակի դադարեցման մասին։ Այս մասին նշել է  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին  գրում է  ՌԻԱ Նովոստին։

«Առաջինը՝ բառացիորեն այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամանում ավարտել են իրենց աշխատանքը Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Հորդանանի փորձագետները։ Նրանք համաձայնեցրել են հռչակագիր՝ Սիրիայի հարավ- արեւմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծելու վերաբերյալ։ Այդ գոտում գործելու է կրակի դադարեցման ռեժիմ՝ հուլիսի 9-ից սկսած»,- ասել է Լավրովը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների բանակցությունների արդյունքներով։

Նախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորություն են ստանձնել ապահովել կրակի դադարեցման ռեժիմի կատարումը։ Ընդ որում, նրա խոսքով, դեէսկալացիայի գոտու շուրջ անվտանգությունը սկզբնական շրջանում ապահովելու է ռազմական ոստիկանությունը՝ ԱՄՆ-ի ու Հորդանանի հետ համակարգման միջոցով։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ