08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Երկար սպասված․ Պուտինն ու Թրամփն այսօր կհանդիպեն

Այսօր Համբուրգում՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում, տեղի կունենա երկար սպասված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երկկողմանի հանդիպման մասին վաղուց էր խոսվում, Թրամփն արդեն բազմաթիվ երկրների ղեկավարների հետ հասցրել է հանդիպել, սակայն Պուտինին կհանդիպի նախագահի պաշտոնը ստանձնելուց միայն կես տարի անց։

Թե Մոսկվայում, թե Վաշինգտոնում խոստովանում են, որ երկու երկրների հարաբերությունները բավական սառն են, հետեւաբար՝ այս հանդիպումից բազմաթիվ ակնկալիքներ կան։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հանդիպումից առաջ հայտարարել է, որ այն բավական կարեւոր է։

«4 հեռախոսազրույցից հետո բոլորն էլ սպասում են այս հանդիպմանը, քանի որ հարաբերությունները այս պահին զրոյական են»,- ասել է նա։

Ակնկալվում է, որ երկու երկրների նախագահները քննարկելու բազմաթիվ հարցեր ունեն՝ երկկողմանի հարաբերություններ, հակառուսական սանկցիաներ, աշխարհում տիրող իրավիճակ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ