04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կորցրել է երկու որդիներին ու ամուսնուն․ նոր մանրամասներ՝ ՌԴ-ում հայերի կյանք խլած ողբերգությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում դժբախտ պատահարի արդյունքում հայեր են մահացել։ Այսօր ավարտվել են Մաքսիմկա լճում մահացած վերջին անձի որոնումները՝ 7-րդ հայի դին է ջրից դուրս բերվել, հատնում է 1obl.ru-ն։

Նշվում է, որ 7 մահացածներից երեքը հարազատ հայ եղբայրներ են, մյուսներն էլ՝ նրանց երեխաները։ Նավակի շրջվելու հետեւանքով 4 հոգի փրկվել է։ Նրանցից մեկը՝ կին է, ով պատահարի հետեւանքով կորցրեց թե ամուսնուն, թե երկու որդիներին՝ 2 եւ 15 տարեկան։ 2-ամյա Արսենն ու 15-ամյա Արտյոմը մոր հետ նավակում են եղել, երբ այն շրջվել է, նրանց հայրը ափից նետվել է ջուրը՝ օգնելու, սակայն ցավոք ինքն էլ մահացել է։ 

Ընտանիքի մտերիմներից մեկը՝ Մամիկոն Օսիպյանը, պատմել է, որ հուղարկավորությունը տեղի կունենա Կրասնոդարում:

«Նրանք  այնտեղ տուն էին կառուցել, ցանկանում էին հեռանալ: Կինը կմեկնի, չի ցանկանում այստեղ ապրել: Ասում է, որ նա չի մնա այստեղ ոչ մի րոպե։ Չի կարող ապրել այն տանը, որտեղ ամուսնու ու որդիների հետ էր ապրում»։ 

Այժմ շոկային վիճակում է, չի կարողանում խոսել: Դեպքի ժամանակ նա փոքր որդուն գրկած լողալով ափ է հասել, բայց որդին արդեն խեղդված է եղել։

Մահացածների մասին նրանց ծանոթները միայն դրականն են խոսում՝ լավ, դաստիարակված մարդիկ էին, երեխաներն էլ սպորտով էին զբաղվում։ 

Մահացած դեռահասներից մեկը կարատեի տարածքային չեմպիոն էր։ Նրա մարզիչ Վյաչեսլավ Կալինինը պատմել է, որ տղան շատ բարի էր ու անչափ գեղեցիկ։

«Ոչ մեկի վատը չէր կամենում, ժպտերես, բարի։ Միշտ առաջին տեղն էր գրավում, հետաքրքիր էր կռվում։ Նրա եղբայրն էլ, որը փրկվել է, լավ տղա է, տեղս չեմ գտնում։ Նման լավ մարդիկ քիչ կան։ Նրանք այդ օը պետք է պարապմունքի լինեին, բայց պարապմունքը բաց էին թողել՝ լիճ մեկնելու համար»,- ասել է նա։

Հայտնի է դարձել նաև, որ ընտանիքի անդամները տոնում էին մահացածներից մեկի դստեր՝ Անգելինայի դպրոցական ավարտական օրը: Աղջիկը դպրոցը գերազանց էր ավարտել, եւ նրա հայրն ու հարազատները հավաքվել էին՝ առիթը նշելու։ Հենց այդ ժամանակ էլ որոշել էին զբոսնել լճում մոտորանավակով։

Նավակում գտնվող ինը հոգուց չորսին է հաջողվել փրկվել։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Մաքսիմկա լիճը նախատեսված չէ ո՛չ լողալու, ո՛չ էլ նավակով զբոսնելու համար:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 

Նավակում եղել են՝

1.      Նառա Գևորգի Դ., փրկվել է,

2.      Ստելա Գևորգի Գ., փրկվել է,

3.      Լյովա Արմանի Դ., փրկվել է,

4.      Անգելինա Արթուրի Ն., 2001 թվականի ծնված, փրկվել է,

5.      Արման Արմենակի Դ., 1979 թվականի ծնված, զոհվել է,

6.      Արսեն Արթուրի Ն., 2015 թվականի ծնված, զոհվել է,

7.      Դավիթ Արմանի Դ., 2009 թվականի ծնված, զոհվել է,

8.      Արտյոմ Արթուրի Ն., 2002 թվականի ծնված, զոհվել է,

9.      Էլեն Արենի Դ., 2007 թվականի ծնված, զոհվել է։

 

Ափից օգնության են նետվել՝

10.    Արեն Արմենակի Դ., 1981 թվականի ծնված, զոհվել է,

11.    Արթուր Ռոբերտի Ն., 1972 թվականի ծնված, զոհվել է։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ