24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ն դա չի հանդուրժի. Թիլերսոնը՝ Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակման մասին

ԱՄՆ-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 12 թիկանապհներին Վաշինգտոնում բռնություն կատարելու մեղադրանքով ձերբակալելու որոշում է կայացրել:

«CnnTürk» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու որոշման մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել են Վաշինգտոնի ոստիկանության պետ Փիթեր Նյուշեմը և Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրել Բոուսերը: Մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն են գրավել Էրդողանի թիկնապահների նկարները, որոնց վրա գրված է եղել. «որոնվում են»:

Վաշինգտոնի ոստիկանության պետը հայտնել է, որ բացահայտել են խաղաղ ցույցարաների նկատմամբ բռնություն կիրառած 16 անձի, որոնցից 2-ը ԱՄՆ-ի, 2-ը Կանադայի, իսկ մյուսները Թուրքիայի քաղաքացիներ են: Խաղաղ ցուցարարների վրա հարձակում կատարած անձինք ԱՄՆ ժամանելուն պես կձերբակալվեն:

Թուրքական «Aydınlık» լրատվական կայքը հայտնում է, որ  Էրդողանի 12 թիկնապահներին ձերբակալելու որոշման մասին հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Պետքարտուղարը Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայողներին ներկայացված մեղադրանքները համարում  է հստակ ուղերձ այն մասին, որի ԱՄՆ  չի հանդուրժում խոսքի ազատությունը ճնշելու համար բռնության դիմող անձանց:

Թիլերսոնի հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է պետքարտուղարության մամուլի Խոսնակ Հիթեր Նոուերթը, որը պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ն պահանջելու է արտահանձնել որոնվող անձանց, ասել է. «Հետաքննության շրջանակներում շարունակվում  է փաստերի քննությունը: Թե ինչպիսի հավելյալ քայլերի կարիք կլինի, դեռ կքննարկենք: Մեր քայլերը մեղադրանքներին համաչափ կլինեն: Մենք անվտանգության մարմինների հետ միասին աշխատում ենք, որ բռնության պատասխանատունները այս գործողությունների համար պատասխանատվություն կրեն»:

Նշենք, որ Էրդողանի թիկնապահների նկատմամբ ձերբակալման որոշումը դժգոհությունն է առաջացրել Թուրքիայիում: Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը բացատրություն տալու համար կանչվել է արտգործնախարարություն:

Հիեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի դեմ բողոքելու համար հայ, քուրդ, եզդի և ասորի համայնքների ներկայացուցիչները հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ: Էրդողանի անվտանգության աշխատակիցները խմբով հարձակվել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ