14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Վերջերս երկրորդն է ծնվել․ Պուտինը պատմել է թոռների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր 15-րդ անգամ «Ուղիղ գծով» պատասխանում Է ռուսաստանցիների հարցերին։ Բնակիչներից մեկը հետաքրքրվել է Պուտինի թոռներով։ Կաբարդինո-Բալգարիայի բնակչուհի Տատյանա Պրոկոպենկոն նախագահին խնդրել է պատմել թոռնիկների մասին, քանի տարեկան են նրանք, ինչով են զբաղվում եւ այլն։

Պուտինն ասել է, որ ինքն իսկապես ունի թոռնիկներ, նրանցից մեկն արդեն մանկապարտեզ է հաճախում։

«Չնայած բոլոր տեղեկություններին՝ իմ դուստրերը ապրում են այստեղ՝ Ռուսաստանում՝ Մոսկվայում։ Եւ թոռներ էլ ունեմ։ Նրանք ապրում են սովորական կյանքով։ Դուստրերս զբաղվում են կրթությամբ ու գիտությամբ։ Ոչ մի տեղ քիթները չեն մտցնում, ոչ մի քաղաքականություն, շարքային մարդկանց կյանքով են ապրում»,- ասել է Պուտինը։

Անդրադառնալով թոռնիկներին՝ նա ասել է․ «Ինչ վերաբերում է թոռնիկներիս, ապա նրանցից մեկն արդեն մանկապարտեզ է հաճախում։ Հասկանում եք, ես չեմ ցանկանում, որպեզի նրանք «արքայազնի արյունով» մեծանան, ես ուզում եմ, որ նրանք նորմալ մարդիկ մեծանան։ Եթե հիմա նրանց անունները, տարիքն ասեմ, կսկսեն պարզել նրանց ինքնությունը, հանգիստ չեն թողնի, իսկ դա վնաս է երեխայի զարգացման համար։ Վերջերս երկրորդ թոռնիկն եմ ունեցել»,- ասել է Պուտինը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ