02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Չզարմանաք դրա վրա. Հիսուսը սովորեցրել է

Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, որ երբ մենք թողնում ենք ամեն բան ու հետևում իրեն, համ այս ժամանակի մեջ ենք ամեն ինչ հարյուրապատիկ ստանում, համ հալածանք կրում, համ էլ գալիք աշխարհում հավիտենական կյանք ստանում: Մի անգամ Պետրոսը նրան ասեց.«Ահաւասիկ մենք թողել ենք ամեն բան եւ եկել ենք քո հետեւից»։

Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա՝ տներ եւ եղբայրներ եւ քույրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ հաւիտենական կյանք» (Մր 10:28-30): Մենք պիտի վարժվենք, որ Տեր Հիսուսին հետևելը նաև հալածանք է նշանակում ու չզարմանանք դրա վրա, այլ իմանանք, թե ինչ պիտի անենք այդ դեպքում: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ