05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես բարեկամանալ Աստծո հետ

Հիսուսին ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծո ուզած գործերը գործենք»։ Հիսուս պատասխանեց. «Աստծո ուզած գործն այս է. որ հավատաք Նրան, ում Նա ուղարկեց» (Հովհաննես 6:28-29)

Երբ խոսում ենք Աստծո գործերի մասին, միանգամից մտածում ենք, որ խոսքը պարզապես բարի գործերի մասին է։ Հաճախ մարդիկ այդպես էլ ձևակերպում են. «Ես բարություն եմ անում և համարում, որ հավատում եմ Աստծուն»։ Սակայն Հիսուս այլ կերպ է ձևակերպում իր միտքը։

Այո՛, բարի գործերը կարևոր են, սակայն դրանցից առավել կարևոր է հավատքը։ Իսկ ի՞նչ է հավատքը։ Այն չի ենթադրում միայն ընդունել Աստծո գոյությունը, այլ՝ Աստծո հետ բարեկամանալ. երբ ոչ թե վախենում ես Աստծուց, այլ՝ սիրում, հնազանդվում և կատարում Նրա կամքը։

Հիսուսի օրինակն է մեզ հնարավորություն տալիս նոր հարաբերություն ձևավորել Աստծո հետ։ Նա իր մահով ցույց տվեց, որ Աստված մեր Հայրն է, որ Նա սիրում է մեզ ու ցանկանում է ներել մեզ` նույնիսկ Իր կյանքի գնով։

ա. Աստված Սեր է. ուստի մենք էլ պիտի սիրենք մեր նմանին, ում Աստված սիրում է այնքան, ինչքան մեզ։
բ. Աստված Սուրբ է. ուստի մեր կյանքը պիտի ապրենք սրբությամբ։
գ. Աստված Իմաստուն է. ուստի պիտի վստահենք և կատարենք Նրա կամքը։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ