25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ասադը դժվար թե քիմիական զենք կիրառեր․ քաղաքագետ

 «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Սիրիայի ավիաբազային հարվածներ հասցնելուն, ինչպես նաեւ Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմանը։

Նա նշեց, որ Ասադը դժվար թե նման քայլի դիմեր, մանավանդ՝ դա նրա վարկանիշի  օգտին չէր:

«Տրամաբանությունը հուշում է, որ Ասադը քիմիական զենք չէր կիրառի»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Սիրիայի ավիաբազային հարվածներ հասցնելուն՝ նա նշեց, որ նման որոշումները Թրամփը միայնակ չի որոշում։

«Եթե Ռուսաստանում բոլոր առանցքային որոշումները մեկ մարդ է կայացնում, ապա ԱՄՆ-ում դա այլ կերպ է արվում: Շատ հարցերում Թրամփը ստիպված է լինում զիջել Կոնգրեսին, եւ սիրիական հարցն ամենեւին էլ միակ օրինակը չէ»,- ասաց նա։

Խոսելով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններից՝ բանախոսը նշեց, որ նրանց հաշտեցման քաղաքականությունն, ըստ էության, ձախողվել է: Նա նշեց, որ Հայաստանի համար վնասակար է այդ երկու երկրների մեջտեղում հայտնվելը։

«Ռուսաստանը որդեգրել է դիմակայության և հակադրության ճանապարհը, ինչը Հայաստանի համար բոլորովին լավ չէ: Հայաստանի համար միշտ էլ վնասաբեր է եղել հայտնվել երկու ճակատների մեջտեղում: Սա մեզ նեղ վիճակի մեջ է դնում, մեզ կարող են առաջ մղել տարբեր գործողությունների և հայտարարությունների»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ