26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը 11 հորիզոնականով նահանջեց. ՖԻՖԱ-ի ռեյտինգ

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն իր դիրքերը զիջել է 11 տեղով` հայտնվելով 64-ում: Դիրքերը զիջել է նաև Մունդիալ-2014-ի ընտրական փուլում մեր հավաքականի առաջիկա մրցակից Իտալիան` նահանջելով 2 հորիզոնականով: Իսկ ահա 2014թ. աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի մրցակից Բուլղարիան առաջադիմել է միանգամից 34 հորիզոնականով` շրջանցելով Հայաստանին ու  հայտնվելով 55-րդ տեղում:

B խմբում Հայաստանի մյուս մրցակիցներից Դանիան 18-րդն է, իսկ Չեխիայի հավաքականը` 22-րդը։ Մալթայի հավաքականը գտնվում է վարկանիշային աղյուսակի 153-րդ տեղում։ Վարկանիշային աղյուսակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի հավաքականը։ Երկրորդ տեղում մնացել է Գերմանիայի հավաքականը, իսկ 3-րդը պորտուգալացիներն են: Աղյուսակը եզրափակում են Արգենտիանան, ապա Անգլիան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ