30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“BBC”-ն պատմության մեջ առաջին անգամ կազդարարի նամազի մասին

Մուսուլմանների համար սուրբ` Ռամադան ամսվա ընթացքում բրիտանական պետական հեռուստաընկերությունն առաջին անգամ կեռարձակի իմամի օգնականի` մուեցինի կոչը աղոթքի:

Հեռուստաալիքի տնօրինությունը նման որոշում է կայացրել մայիսի 22-ին իսլամիստների կողմից Լոնդոնի թագավորական զորքերի զինվոր Լի Ռիգբիի սպանությունից հետո Միացցյալ Թագավորությունում միջդավանական հարաբերությունների սրման ֆոնի վրա: 

Հուլիսի 9-ից` այս տարվա Ռամադանի սկզբից, հեռուստատեսությունն ամեն օր կհեռարձակի մուեցինի երգը` տեղի ժամանակով ժամը 3.00-ին:

Ռամադանի առաջին օրը աղոթքի կոչը հեռուստատեսությամբ կհեռարձակվի եւս 4 անգամ: Աղոթքը կազդարարվի 20 վայրկյանանոց հոլովակով, ինչը կհիշեցնի իսլամ չդավանող բրիտանացիներին մուսուլմանների մոտ սկսված ծոմի մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ