Հուլիսի 1-ից Եվրամիությունը կհամալրվի եւս մեկ անդամ պետությամբ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/em_1372423625.jpg)
Հուլիսի 1-ից Եվրամիությունը կհամալրվի եւս մեկ անդամ պետությամբ: Եվրամիության 28-րդ երկիրը կդառնա Խորվաթիան: Աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, որտեղ ապրում են խորվաթներն արդեն տոնում են իրենց մուտքը Եվրամիություն:
“Henaran.am”-ի թղթակցի հետ զրուցել է Գերմանիայում Խորվաթիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միրո Կովաչը:
“Մենք բավականին երկար տարիներ ենք աշխատել անդամակցության ուղղությամբ: Կարծում եմ, որ ԵՄ անդամակցությունը դրական ազդեցություն է թողնելու մեր երկրի վրա` առաջին հերթին տնտեսության ոլորտում: Իհարկե, ոչ անմիջապես, սակայն որոշ ժամանակ անց, Խորվաթիան կմեծացնի տնտեսության զարգացման տեմպերն ու ծավալները: Տնտեսական գործոնից զատ` ԵՄ անդամակցությունը Խորվաթիային ապահովում է անվտանգության, ինչպես նաեւ ազատության ու իրավական բաղադրիչներով: Եվրամիության կազմում Խորվաթիան ավելի է զարգանալու”,- նշել է դեսպանը:
Ըստ Կովաչի` Խորթիայում կան հոռետեսներ, ովքեր ոգեւորված չեն ԵՄ անդամացկությամբ, ոմանք էլ արտահայտում են իրենց դժգոհությունները, սակայն նմանատիպ մտածելակերպ ունեցողները փոքրամասնություն են կազմում: Դեսպանը հետադարձ հայացք ձգելով Եվրամիության պատմությանը ` փաստում է, որ ոչ մի երկիր դեռեւս չի տուժել անդամակցությունից կամ ցանկություն հայտնել դուրս գալ Եվրոպական ընտանիքի կազմից:
Դեսպան Կովաչը անդրադարձ արեց Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին. “Իհարկե Հայաստանն ու հայ ժողովուրդը ինքը գիտի, թե ինչն է առավել լավ Հայաստանի համար կամ ինչը վատ: Սակայն որպես խորվաթ` կարող եմ ասել, որ Հայաստանում պետք է խորհեն, արդյոք Եվրամիության չափանիշները կիրառելի են Հայաստանում, եւ արդյոք պետք է առհասարակ դրանք կիրառելի լինեն: Իհարկե, մյուս կողմից ԵՄ-չափանիշները հնարավոր է կիրառել` առանց անդամակցության, ինչպես օրինակ Շվեյցարիայում ու Նորվեգիայում: Սակայն կարծում եմ, որ Հայաստանի պարագայում անդամակցելը վատ չէր լինի Հայաստանի համար“.