17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Մենք բոլորս մարմնավաճառներ ենք”. ակցիա` ի պաշտպանություն նախկին վարչապետի

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կողմնակիցները Հռոմում բողոքի ակցիա են կազմակերպել, գրում է “The Guardian”-ը` հիշեցնելով, որ Բերլուսկոնիին 7 տարվա ազատազրկման են դատապարտել “Ռուբիի գործով”: Քաղաքական գործիչը մեղադրվում է մարոկկացի Կարիմա էլ-Մարուգի հետ, ով ավելի հայտնի է “սրտակեր Ռուբի” մականունով, ինտիմ կապ ունենալու մեջ, երբ նրա18 տարին դեռեւս չէր լրացել:

Հռոմում կայացած ցույցն անց է կացվել “Siamo tutti puttane” (“մենք բոլորս մարմնավաճառներ ենք”) լոզունգով: Նախօերին կայացած ակցիան ավարտվել է “Rolling Stones”-ի “Ruby Tuesday” երգով, որն այս դեպքում կարելի է թարգմանել որպես “Ռուբի երեքշաբթի”:

Բացի այդ հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել նախկին վարչապետի 27-ամյա ընկերուհի Ֆրանչեսկա Պասկալեն, ով Բերլուսկոնիի գործով դատավճիռը “ամոթալի եւ անհեթեթ”  է անվանել, եւ հավելել է, որ ամաչում է իր երկրի արդարադատությունից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ