16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Օբամային սպանելու կոչեր “Twitter”-ում

Ամերիկյան դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Ջարվիս Բրիթոնին, ով 2012-ի սեպտեմբերին “Twitter”-ում հաղորդագրություն էր տարածել` կոչ անելով սպանել ԱՄՆ նախագահին: Մարտին նա ընդունել է իր մեղքը:

Ինչպես տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները, բանտային կալանքից հետո նա եւս 3 տարի իրավապահ մարմինների հսկողության տակ պետք է գտնվի: Մայիսի վերջին ամերիկյան դատարանը կես տարվա ազատազրկման է ենթարկել “Twitter”-ի մեկ այլ օգտատիրոջ` Ջամար Սիմսին, ով եւս Օբամային սպանելու կոչով էր հանդես եկել եւ ընդունել էր իր մեղքը:

Ապրիլի վերջին Օբաման կրկին Twitter-ի “զոհն” էր դարձել: Այս անգամ հաքերները կոտրել էին “Associated Press”-ի կայքը եւ հայտնել Սպիտակ տանն իբր թե տեղի ունեցած պայթյունների եւ Օբամայի “վիրավորվելու” մասին: Նախագահի ադմինիստրացիան անմիջապես հերքեց լուրը եւ ջնջեց այն “Twitter”-ի գործակալությունից: Այս հանցանքի համար պատասխանատվություն էր ստտանձնել “Սիրիական էլեկտրոնային բանակը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ