12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հնդկաստանում ջրհեղեղի զոհ են դարձել 120 մարդ եւ 560 կենդանի /վիդեո/

Հնդկաստանի արեւելքում հզոր ջրհեղեղի զոհն են դարձել ավելի քան 120 մարդ եւ 560 կենդանի: Նման հորդառատ անձրեւ երկրում չէին տեսել վերջին 10 տարվա ընթացքում, գրում է “gorod48.ru”-ն:

Աղետի գոտում ավելի քան 2 մլն մարդ կա: 500 հազար մարդ անտուն է մնացել: Կառուցվել  է 622 ժամանակավոր ճամբար: Կազիրանգա ազգային պարկում շուրջ 600 կենդանի է սատկել: Պարկի աշխատակիցները հայտնաբերել են խեղդված կենդանիների դիակները, երբ ջուրը, որը ծածկել էր պարկի 80 տոկոսը, սկսել է իջնել: Պարկի տարածքի մեծ մասը ջրի տակ է անցել, փրկված կենդանիները փորձում են տեղափոխվել այլ վայրեր:

Այժմ Հնդկաստանի մայրաքաղաքից` կրկին ջրհեղեղի սպառնալիքի պատճառով, էվակուացնում են Յամունա գետին մոտ բնակվողներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ