19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անգելա Մերկելը “գթացել” է ռուս հոմոսեքսուալներին

Նախօրեին ՌԴ պետդումայի կողմից ընդունված օրենքը` ոչ ավանդական սեռական հարաբերությունները երեխաների շրջանում արգելելու մասին, հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոգուն: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Նրա խոսքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում Ռուսական իշխանություններին չեղյալ հայտարարել այդ օրենքը: Գերմանական կողմի կարծիքով` դա նշանակում է, որ “մարդիկ իրենց սեռական կողմնորոշման պատճառով կարող են խտրականության ենթարկվել”:

Նշենք, որ պետդումայի մշակած օրինագիծը մեծ չափսերի տուգանքներ է նախատեսում երեխաների շրջանում հոմոսեքսուալության քարոզչության համար: Օրինագծի նախնական տարբերակում նշվում էր “հոմոսեքսուալիզմ” բառը, սակայն ավելի ուշ այն փոխարինեցին “ոչ ավանդական սեռական կողմնորոշում” արտահայտությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ