10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իսլամիստները գեղեցկության մրցույթը ՛՛անբարոյականություն՛՛ են համարում

Ինդոնեզական իսլամիստները պահանջել են չեղյալ հայտարարել “անբարո” “Միսս աշխարհ 2013” գեղեցկության մրցույթի անցկացումը, որը նախատեսվում է անցկացնել այս տարի, Բալիում:

Արմատական կազմակերպությունների ներկայացուցիչները մրցույթն անվանում են “կանանց մարմնի վաճառք”: Նրանք հայտարարել են, որ միջոցառման անցկացման դեմ ցույցեր կկազմակերպեն:

Օրերս կազմակերպիչները հայտարարեցին, որ մրցույթի մասնակիցները բիկինիներով բեմ դուրս չեն գա, դրա փոխարեն ազգային տարազներ կհագնեն:

Այնուամենայնիվ, նույնիսկ այդ փաստը չի մեղմացրել իսլամիստների զայրույթը: Հարկ է նշել, որ Ինդոնեզիայի բնակչության 90 տոկոսը իսլամ է դավանում, սակայն այն այստեղ պետական կրոն չէ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ