22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կորեական թերակղզում կայունության նշաններ են. վարչության պետը տուն է վերադարձել` 3 ամիս աշխատավայրում քնելուց հետո

Հարավային Կորեայի Ազգային անվտանգության ծառայության պետ Կիմ Չան Սուն 3 ամիս ապրել է աշխատավայրում` Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռակոծվելու սպառնալիքի պատճառով, հաղորդում է “Ռենհապ” գործակալությունը: Սակայն օրերս Սուն այնուամենայնիվ գնացել է տանը գիշերելու, ինչը գործակալությունը գնահատում է որպես թերակղզում տիրող դրության աստիճանաբար նորմալացման նշան:

Նախորդ 3 ամիսների ընթացքում Սուն գրեթե չի լքել նախագահի աշխատակազմի նստավայրը, որտեղ տեղակայված է նաեւ իր վարչությունը: Նա սնվել է բացառապես այնտեղ եւ քնել հարեւանությամբ գտնվող շինությունում: Դա կապված է եղել Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ հարաբերությունների լարվածության աճի հետ, որը կարող է վերջինիս կողմից զինված ագրեսիայի դրսեւորմամբ ավարտվել:

2 երկրների միջեւ հարաբերությունները սրվեցին 2012-ի դեկտեմբերին: Պատճառը դարձավ Փհենյանի կողմից արբանյակի արձակումը, որը Սեուլում համարեցին բալիստիկական հրթիռի փորձարկում: 2013-ի փետրվարին ԿԺԴՀ-ը միջուկային փորձարկում կատարեց, ինչից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրեց Փհենյանի պատժամիջոցները: Ի պատասխան ԿԺԴՀ-ը հայտարարեց հրադադարը չեղյալ համարելու մասին եւ սպառնաց Սեուլին միջուկային պատերազմով:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ