05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ում տորնադոյի հասցրած վնասը 2 մլրդ դոլար է կազմում /վիդեո/

Ամերիկյան Օկլահոմա նահանգում տորնադոյի հասցրած վնասը կարող է մինչեւ 2 մլրդ դոլարի հասնել, տեղեկացնում է “Associated Press”-ը:

Իշխանությունների տվյալներով` ավիրվել եւ վնասվել են շուրջ 13 հազար տներ: Մրրիկը տարբեր աստիճանի վնասներ է հասցրել 33 հազար մարդու: Վերջին տվյալներով` տորնոդոյի զոհն է դարձել 24 մարդ, այդ թվում` 10 երեխա: Շուրջ 350 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ներկա պահին անհայտ է 6 մարդու ճակատագիր:

Տորնադոյի արագությունն Օկլահոմայում հասել էր մինչեւ ժամում 350 կմ-ի: Հատկապես շատ է տուժել Մուր քաղաքը` 56 հազար բնակչությամբ, որը գրեթե ամբողջությամբ ավիրվել է: Նախնական տեղեկություն էր տարածվել, թե զոհվել է 90 մարդ, սակայն, բարեբախտաբար, դա սխալմունք է եղել` տագնապալի իրավիճակում լուրը մի քանի անգամ հաղորդելու արդյունքում:

Մուր քաղաքն առաջին անգամը չէ, որ տուժում է նման հզոր տորնոդոյից: 1999-ին քաղաքին վրա հասավ ավելի հզոր տորնադո, որի զոհը դարձավ 41 մարդ: Քամու արագությունը հասել էր մինչեւ ժամում 485 կմ, ինչը մինչ օրս ուսումնասիրած տորնոդների շարքում ռեկորդ է համարվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ