22 Մարտի, Saturday, 2025
KFC

Հռոմի պապը շփոթության մեջ է գցել . աղոթո՞ւմ է, թե՞` սատանային քշում /վիդեո/

Վատիկանը հերքել է “TV 2000″ իտալական կրոնական հեռուստաալիքի տարածած այն տեղեկությունը, ըստ որի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը էկզորցիզմով է զբաղվել` հաշմանդամի սայլակին գամված տղայի ներսից սատանային քշել փորձելով: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը:

Սուրբ գահի մամլո խոսնակի խոսքով` պապը պարզապես աղոթել է հաշմանդամ երեխայի համար, ինչպես որ միշտ անում է, երբ նրա մոտ հիվանդներ են բերում: 

Հեռուստաալիքը մայիսի 19-ին ցուցադրել է մի տեսանյութ, որում պապը ձեռքը դնում է տղայի գլխին, մի քանի վայրկյան անց տղան սկսում է շարժվել: Եթերից համոզմունք է հնչել, որ “պապն այդ պահին անկասկած սատանայից ազատվելու աղոթք է արտասանելիս եղել”: Հեռուստաալիքը նախկինում եւս նման հայտարարություն է արել` նշելով, որ սատանաներին քշել փորձել են նաեւ Ֆրանցիսկոսի նախորդերը` Բենեդիկտոս 16-րդը եւ Հովհաննես Պողոս 2-րդը:

Էկզորցիզմը սատանային եւ չար ուժերին քշելու գործընթացն է` աղոթքների եւ ծիսակատարությունների միջոցով, որը հին ավանդույթ ունի քրիստոնեական եկեղեցիներում: Չնայած որոշ հավատացյալների թերահավատությանը, կաթոլիկ եկեղեցին շարունակում է փորձարկումներ անել այդ ասպարեզում: 2004-ին Վատիկանի համալսարանում էկզորցիստների 10 շաբաթական կուրսեր բացվեցին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ