14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հռոմի պապը խոստովանել է, որ ննջում է երեկոյան աղոթքի ժամանակ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ելույթ ունենալով Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակում` 200 հազարանոց ամբոխի առջեւ, խոստովանել է, որ երեկոյան աղոթքների ժամանակ նա երբեմն ննջում է, գրում է “The Daily Mail”-ը:

Ինչպես նշել է Ֆրանցիսկոսը, երկար եւ դժվար օրվանից հետո յուրաքանչյուրն էլ կարող է քնել, եւ աստված ըմբռնումով է մոտենում դրան”: Ունկնդիրները պապի խոստովանությունը հավանություն տվող ծիծաղով են ընդունել: 

Պապի ելույթը հիմնականում վերաբերում էր ժամանակակից հասարակությունում օտարի ցավի հանդեպ վերաբերմունքին: Նա ափսոսանք է հայտնել, որ ներկայումս սկանդալներն են դառնում գլխավոր նորությունները, մինչդեռ քաղցի մատնված երեխաներն ընդունվում են որպես նորմալ բան:

“Մենք չպիտի լինենք միայն բարի քրիստոնյաներ եւ տեսական զրույցներ վարենք թեյի սեղանի շուրջ, այլ նախաձեռնություն ցուցաբերենք, փնտրենք եւ գտնենք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն եւ օգնենք նրանց: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ