17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արքայազն Հարրին` “տարվա մարդ”

Բրիտանական “Tatler” ամսագիրը արքայազն Հարրիին “տարվա մարդ” է հռչակել` ռազմական համազգեստով նրա լուսանկարը տեղադրելով ամսագրի նոյեմբերյան համարի շապիկին:

Արքայազնին նվիրված 6 էջանոց հոդվածում ամսագիրը մանրամասնորեն ներկայացնում է նրա կենսագրության հիմնական փուլերը` բանակում ծառայելուց մինչեւ բարեգործական ակցիաների մասնակցելը, մարիխուանա ծխելը եւ մերկ լուսանկարները: “Tatler”-ը արքայազնին անվանում է “Մարտիկ-արքայազն` մեծ սրտով”: Հոդվածն ուղեցվում է նաեւ Հարրիի կյանքի տարբեր փուլերում արված  լուսանկարներով:

Վերջին 20 տարվա ընթացքում արքայազն Հարրին դարձավ առաջին տղամարդը, ով հայտնվել է  “Tatler” ամսագրի շապիկին: Արական սեռի նախորդ ներկայացուցիչը, ով 1992-ին է արժանացել այդ պատվին, նրա հայրն է եղել` արքայազն Չարլզը: Իսկ ահա Հարրիի եղբոր կինը` Քեյթ Միդլթոնը, արդեն 2 անգամ  հայտնվել  է “Tatler”-ի շապիկին` 2011-ին եւ 2012-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ