18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Մուսուլման եղբայրները” հաշտվում են բիկինիով կանանց հետ

Եգիպտոսի տուրիզմի նախարար եւ “Մուսուլման եղբայրներ” իսլամական շարժման անդամ Հիշամ Զազուն հայտարարել է, որ իր երկիրը դեմ չէ բիկինիով եւ ալկոհոլ օգտագործող զբոսաշրջիկներին, հաղորդում է “Известия”-ն:

Նշենք, որ իշխող իսլամական կուսակցության ներկայացուցիչները նախկինում ակտիվորեն պայքարում էին շարիատի չափանիշներով` զբոսաշրջիկների “անբարոյական” արարքների դեմ: Սակայն 2 ճգնաժամային տարիների արդյունքում պարզ դարձավ, որ ֆինանսական նկատառումներն, այնուամենայնիվ, հաղթում են կրոնականին:

“Արաբական գարնան”` Եգիպտոսի հանգստավայրերի վրա թողած վատ հետեւանքները դեռսեւ զգալի են: Եթե 2010-ին երկիրը 14.7 մլն զբոսաշրջիկ է այցելել, ապա 2011-ին նրանց թիվը ահսել է 9.8 մլն-ի, իսկ 2012-ին` 11.5 մլն:

“Մուսուլման եղբայրներին” հաջողվել է այդ քայլի կարեւորության մեջ համոզել նույնիսկ արմատական սալաֆիներին: Արդյունքում` նրանք եւս ստիպված են հաշտվել բաց հագուստով եւ սպիրտային խմիչքներ խմող կանանց հետ: 

Հատկանշական է, որ եգիպտական կառավարության հաշվարկներով` դա կօգնի զբոսաշրջիկների հոսքը երկիր ավելացնել 20 տոկոսով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ