09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

5-ամյա տղան սպանել է 2 տարեկան քրոջը

Ամերիկյան Քենտուքի նահանգում 5-ամյա տղան կրակել է 2 տարեկան քրոջը: Սպանությունը կատարվել է այն հրացանով, որն անցյալ տարի նվեր էր ստացել ծննդյան օրվա կապակցությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան ցանկացել է խաղալ հրացանափողի հետ, գրում է “pravda.ru”-ն:

Մայրը մի քանի րոպեով է երեխաներին մենակ թողել: Ամենայն հավանականությամբ, գործը կփակվի որպես դժբախտ պատահար:

ԱՄՆ-ում շարունակվում են քննարկումները` զենքի վաճառքն արգելելու վերաբերյալ: Վերջերս շարունակ ավելի են հաճախակիանում ողբերգությունները, որոնց զոհն են դառնում երեխաներ: Վերջերս Նյու Ջերսի նահանգում 6-ամյա երեխայի կրակոցից մահացել էր նրա 4-ամյա ընկերը, Թենեսիում մեկ այլ երեխա պատահմամբ կրակել էր մորը: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով` օրական ԱՄՆ-ում փամփուշտներից մահանում է միջինում 86 մարդ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ