11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դպրոցի խոհարարն սպանել է երեխաներին` մերկ չլուսանկարվելու պատճառով

Կրասնոյարսկի դատարանը դպրոցներից մեկի խոհարարին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:Վյաչեսլավ Կազակովը մեղադրվում է 2 մանկահասակ երեխաների սպանության մեջ, որոնց փորձել է ներգրավել պոռնոգրաֆիայի մեջ:

Ինչպես տեղեկացնում է “Взгляд”-ը, 2011-ի հուլիսի 11-ին կորել են 6 եւ 7 տարեկան տղաներ Կոնստանտինը եւ Վիտալին: Նրանց որոնման աշխատանքներին մասնակցել են 200 ոստիկաններ: Երեխաների դիակներն այդպես էլ չեն գտնվել, սակայն նրանց սպանության մեղադրանքով ձերբակալվել է դպրոցի խոհարար Կազակովը: Հետաքննության տվյալներով` երեխաների անհետացման երեկոյան նա հանդիպել է երեխաներին եւ խաբեությամբ նրանց անտառ է տարել: 

Այնտեղ նա երեխաներին առաջարկել է մերկանալ եւ լուսանկարվել, սակայն լսելով երեխաների մերժումը եւ սպառնալիքները, որ կպատմեն ծնողներին, նա սպանել է տղաներին եւ դիակները թաղել անտառի տերեւների մեջ: 2012-ի հունվարին նրան ձերբակալել են` մանկական պոռնոգրաֆիական նյութեր տարածելու փորձի մեղադրանքով: Ցուցմունքներում նա խոստովանել էր իր կատարած հանցագործությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ