24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հյուսիսային Կորեան հրաժարվել է բանակցել Հարավայինի հետ

Փհենյանը մերժել է Սեուլի առաջարկը`Կեսոն արդյունաբերական տարածքում աշխատանքները վերականգնելու վերաբերյալ բանակցություններ սկսել, գրում է “Lenta.ru”-ն: 

Հարավկորեական իշխանությունները Կորեայի Ժողովրդական դեմոկրատական Հանրապետությանը մի քանի օր էր տվել բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, հակառակ դեպքում` Կորեայի Հանրապետությունը սպառնացել էր վճռական քայլերի դիմել: Թե ինչ քայլերի մասին է խոսքը, իշխանությունները չեն մանրամասնել: Հարավկորեական ԶԼՄ-ների ենթադրությամբ` Սեուլը կարող է վերջնականապես դադարեցնել համագործակցությունն արդյունաբերական տարածքում եւ այնտեղից դուրս հանել իր բոլոր ձեռնարկությունները:

Սա առաջին առաջարկությունը չէր Հարավային Կորեայի կողմից: Սեուլն ապրիլի կեսերին արդեն առաջարկել էր վերականգնել աշխատանքները, սակայն Փհենյանը մերժել էր: 

Կեսոն տարածքում աշխատանքները դադարեցվել են 2013-ի ապրիլի 9-ին` 2 երկրների միջեւ հարաբերությունների սրման ֆոնի վրա: Հյուսիսային Կորեան նախ փակել էր տարածքի մուտքը Հարավային Կորեայի քաղաքացիների համար, իսկ այնուհետեւ այնտեղից էվակուացրել իր բոլոր 53 հազար աշխատողներին:

Արդյունաբերական Կեսոն տարածքը բացվել է 2002-ին: Այնտեղ ավելի քան 100 ձեռնարկություններ կան, որոնցում  տասնյակ հազարավոր հարավկորեացիներ են աշխատում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ