16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նահանգապետը “թեժ գծի” համարը շփոթել է “սեքս հեռախոսով” ծառայության համարի հետ

Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոտը նահանգի բնակիչներին “սեքս հեռախոսով” ծառայության համարն է տվել` սնկային մենինգիտի համաճարակի հարցերով “թեժ գծի” փոխարեն: Այդ մասին նահանգապետը հայտարարել է “WSUF” ռադիոկայանի եթերում:

Դիմելով նահանգի բնակիչներին` Սքոտն ասել է, որ համաճարակի մասին անհրաժեշտ  տեղեկություն ստանալու համար կարող են զանգահարել Ֆլորիդայի առողջապահության “թեժ գծին”: Ռադիոլսողները փորձել են մի քանի րոպեից զանգահարել նշված համարով, սակայն ի պատասխան լսել են. “Ողջույն, տղաներ, այսօր իմ ծննդյան օրն է: Շնորհակալ եմ, որ զանգահարեցիք”: Որից հետո զանգահարողներին առաջարկել են տարբեր ծառայությունների համար սեղմել համապատասխան կոճակներ:

Ռադիոլսողներից բողոքներ ստանալուց հետո ռադիոկայանը հայտնել է նահանգապետին սխալի մասին: 20 րոպե անց նահանագապետը կրկին հայտարարություն է տարածել` նշելով ճիշտ համարը:

Սնկային մենինգիտի համաճարակը տարածվել է 9 նահանգներում: 12 մարդ արդեն զոհ է գնացել հիվանդությանը, այդ թվում 1-ը` Ֆլորիդայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ