31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամերիկացիների տգիտությունը ողջ աշխարհին շփոթության է մատնել

Ամերիկացիները բազմիցս ապացուցել են, որ չեն “փայլում” աշխարհագրական գիտելիքներով: Օրինակ` մի անգամ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը (APEC) շփոթել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության հետ (OPEC), մի ուրիշ անգամ Ավստրիան Ավստրալիա էր կոչել:

Այս անգամ չեխական ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվողները փախստականներ են …Չեխիայից: Իրականում խոսքը Չեչնիայի մասին է, որտեղից էլ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւներն արտագաղթել են ԱՄՆ: Որոշ ամերիկացիներ “Չեչնիա” անվանումը հասկացել են որպես Չեխիայի Հանրապետության կրճատված տարբերակը:

“Twitter”-ում նույնիսկ հետեւյալ բովանադակությամբ հաղորդագրություններ են հայտնվել. “Հայրիկը էլեկտրոնային նամակներ է ուղարկում, որպեսզի ոչ ոք չմեկնի Չեխոսլովակիա”, “Եվ ի՞նչ է լինելու հիմա: պատերազմ Չեխիայի Հանրապետության հե՞տ”, “Ի՞նչ է Ամերիկան արել Չեխիային: Որտե՞ղ է ընդհանրապես գտնվում այդ Չեխիայի Հանրապետությունը”:

Սա դեռ ամենը չէ: Ղրղըզստան իր հերթին եւս խնդրում է բոստոնյան ահաբեկիչներին չասոցացնել իրենց երկրի հետ: Պարզվում է Ցարնաեւները նախկինում այս երկրում են բնակվել, սակայն 12 տարի առաջ տեղափոխվել են Դաղստան, որտեղից էլ արտագաղթել են ԱՄՆ:

Թամերլան եւ Ջահար Ցարնաեւներին ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությունից հետո, երբ պարզվել է, որ տեսախցիկները ֆիքսել են` ռումբերը փողոցի աղբարկղերում տեղադրելու պահը: Եղբայրների հայրը մինչ օրս չի հավատում որդիների մեղավորությանը եւ համոզված է, որ նրանց “գլխին սարքել են”: Ցարնաեւ եղբայրներն ԱՄՆ-ի քաղաքացի են:

Կրկնակի պայթյունները Բոստոնում տեղի էին ունեցել ապրիլի 15-ին: Ահաբեկչության արդյունքում 3 մարդ զոհվեց, տուժել են ավելի քան 180-ը: Ապրիլի 19-ին հանցագործներին բերման ենթարկելու գործողության ժամաակ սպանվել է նրանցից մեկը` 26-ամյա Թամերլանը: 19-ամյա Ջոհարի որոնումները շարունակվում են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ