09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իտալիան նոր նախագահ կունենա

Իտալիայում նախագահական ընտրություններ են ընթանում: Քվեարկության առաջին 2 փուլերն անարդյունք են եղել: Առաջին փուլում առաջատարը Սենատի նախկին ղեկավար Ֆրանկո Մարինին է եղել, ով 521 ձայն է հավաքել: 2-րդ փուլում սակայն նա հաջողություն չի գրանցել, նրա օգտին է քվեարկել ընդամենը 15 մարդ, գրում է “neva24”-ը:

2-րդ հավանական թեկնածուն հայտնի իրավաբան եւ քաղաքական գործիչ Ստեֆանո Ռոդոտան է, ով եւս չի կարողացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել: Եվ, վերջապես, 3-րդ հավանական թեկնածուն Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին է: 

Ամենայն հավանականությամբ, ընտրությունները չեն ավարտվի նաեւ 3-րդ փուլով, սակայն 4-րդ` եզրափակիչ փուլում Պրոդին մեծ հնարավորություններ ունի անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել:

Իտալիայում նախագահին ընտրում են խորհրդարանի պատգամավորները, սենատորները եւ պատվիրակները մարզերից: Առաջին 3 փուլերում հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել ձայների 2/3-ը:  Դրանից հետո բավական է միայն մեծամասնությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ