19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Երկաթե լեդին” կլռեցնի Բիգ Բենը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորության ժամանակ կդադարեն ղողանջել Լոնդոնի հայտնի Բիգ Բեն աշտարակի, ինչպես նաեւ Ուեսթմինսթերյան դղյակի զանգերը` 48 տարվա ընթացքում առաջին անգամ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Առաջին անգամ զանգերը դադարել են ղողանջել 1965-ին` Ուինսթոն Չերչիլի հուղարկավորության ժամանակ: Իսկ 2-րդ անգամ 1970-ին, երբ դրանք պարզապես անսարքության էին մատնվել: 

“Երկաթե լեդիի” հուղարկավորությանը շուրջ 2 հազար մարդ է հրավիրվել: Նախկին վարչապետի հետ հրաժեշտը կկայանա չորեքշաբթի` Լոնդոնի սբ. Պողոսի տաճարում եւ կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

87-ամյա Մարգարեթ Թետչերը մահացավ արյան զեղման հետեւանքով նախորդ չորեքշաբթի` “Ռից” հյուրանոցում: Բարոնեսսային կհուղարկավորեն ռազմական պարգեւներով` ամուսնու կողքին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ