27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հերթական բռնաբարությունը Հնդկաստանում. զոհը 9-ամյա երեխա է

Հնդկաստանում ավտոբուսի վարորդը մեղադրվում է 9-ամյա աղջնակի բռնաբարության մեջ, հաղորդում է “РИА Новости-ն:

Դեպքը տեղի է ունեցել Նյու-Դելիում: Երեխայի ծնողները պատմել են, որ նա մտել է մայթեզրին կանգնած ավտոբուս` խաղալու: Ենթադրվում է, որ այդ ժամանակ վարորդը երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է կատարել: Վարորդի դեմ քրեական գործ է հարուցվել եւ հետաքննություն է սկսվել: 

Դրանցից ամենադաժանը եւ ամենամեծ աղմուկ բարձրացրած դեպքը նախորդ տարվա դեկտեմբերին 23-ամյա ուսանողուհու բռնաբարությունն էր` կրկին ավտոբուսում: Աղջկան նվաստացրել էին եւ տանջել նրա փեսացուի աչքի առջեւ: 3 վիրահատությունից հետո նա մահացավ: Հանցագործներին ձերբակալել են, նրանցից մեկն անչափահաս է: Ավտոբուսի վարորդը եւս ձերբակալվել էր, վերջերս նա ինքնսպան եղավ իր բանտախցում:

Վերջին ժամանակներում Հնդկաստանում չափից դուրս հաճախակի բնույթ են ստացել բռնաբարությունները: Հանցագործներին նույնիսկ չեն վախեցնում հասարակական վայրերը: Մի շարք բողոքի ակցիաներից հետո նախորդ շաբաթ Հնդկաստանի խորհրդարանի 2 պալատն էլ օրենք ընդունեցին, որի համաձայն բռնաբարությունների եւ նման տիպի սեքսուալ բնույթի հանցագործությունների համար հանցագործին կարող է նույնիսկ  մահապատիժ սպառնալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ