Հռոմի պապը լվացել է անչափահաս բանտարկյալների ոտքերը. առաջին անգամ արարողությանն աղջիկներ են մասնակցել /վիդեո/
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ոտնլվայի արարողություն է կատարել Հռոմի “Casal del Marmo” բանտում, որի բանտարկյալներն անչափահասներ են, հաղորդում է “Il Messaggero”-ն:
Պապը լվացել է տարբեր ազգությունների եւ տարբեր հավտաքների 12 բանտարկյալների ոտքերը, որոնց թվում 2 աղջիկ են եղել: Հատկանշական է, որ նախկինում կանանց չէր թույլատրվում մասնակցել Հռոմի պապի կողմից իրականացվող ոտնլվայի արարողությանը: Ֆրանցիսկոսը նախ իր հայրենի Արգենտինայում է թույլ տվել աղջիկներին մասնակցել արարողությանը, իսկ այնուհետեւ` Իտալիայում:
Իր եկեղեցական ծառայության ընթացքում կարդինալ Բերգոլյոն բազմիցս կոչ է արել հոգ տանել աղքատների, թույլերի եւ հիվանդների մասին եւ սեփական փորձով է օրինակ ծառայել: Օրինակ` 2001-ին խնամքի կենտրոններից մեկում նա լվացել եւ համբուրել է ՁԻԱՀ-ով հիվանդ 12 մարդկանց ոտքերը: