16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Չավեսին չի հաջողվի զմռսել. ռուս մասնագետները հիասթափեցրել են վենեսուելացիներին

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ մահացած նախագահ Ուգո Չավեսի մարմինը հնարավոր չի լինի զմռսել, ինչպես որ նախատեսվել էր, քանի որ գործընթացը հարկավոր էր ավելի վաղ սկսել, հաղորդում է “Reuters”-ը:

Չավեսը մահացավ նախորդ շաբաթ` 58 տարեկանում` քաղցկեղի դեմ 2 տարի պայքարելուց հետո: Նրա մարմինը դրված է Կարակասի ռազմական հոսպիտալում, որպեսզի միլիոնավոր վենեսուելացիներ կարողանան հրաժեշտ տալ իրենց առաջնորդին: Երկրի իշխանությունները  ցանկություն էին հայտնել զմռսել նրա մարմինը եւ համընդհանուր դիտարկման դնել, ինչպես Վլադիմիր Լենինին, Հո Շի Մինին եւ Մաո Ցզեդունին:

Սակայն նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ Վենեսուելա ժամանած գերմանացի եւ ռուս մասնագետները, որոնք պետք է Չավեսի մարմինը տեական ժամանակով զմռսեին, հայտնել են, որ այժմ դա շատ դժվար կլինի անել, քանի որ գործընթացը հարկավոր էր ավելի վաղ սկսել: Հավանական է նույնիսկ, որ դա այլեւս հնարավոր չի լինի անել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ