27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Վատիկանի ծխի գույնը չփոխվեց

Կոնկլավին չի հաջողվել քվեարկության առաջին փուլում ընտրել նոր Հռոմի պապին: Այդ մասին վկայել է նախօրեին երեկոյան Սիքսիտինյան կապելլայի տանիքից բարձրացող սեւ ծուխը: Սուրբ Պետրոսի հրապարակում գտնվող տասնայակ հազարավոր մարդիկ ուրախության ճիչերով են արձագանքել ծխին, հաղորդում է “AFP”-ը:

Եթե թեկնածուներից որեւէ մեկը հավաքեր ձայների 2/3-րդը, ապա տանիքից սպիտակ ծուխ կբարձրանար: Կոնկլավը 115 կարդիալներից է բաղկացած, այսինքն` ընտրվելու համար անհրաժեշտ է նրանցից 77-ի աջակցությունը:  Կոնկալավն սկսել է, երբ կարդինալները միայնակ են մնացել Սիքստինյան կապելլայում: Նրանք երդում են տվել, որ գաղտնի կպահեն քվեարկության ընթացքը: Սպասվում է, որ ընտրությունները կընթանան եւս մի քանի օր:

Նոր Հռոմի պապ ընտրելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ նախորդ Հռոմի պապաը` Բենեդիկտոս 16-րդը, հայտարարեց գահից հրաժարվելու մասին: Նա իր լիազորությունները վայր դրեց 2013-ի փետրվարի 28-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ