06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գերմանիայում հայ երիտասարդները կրքեր են բորբոքում /ֆոտո/

«Ես անտարբեր լինել չէի կարող, մեկ շաբաթվա մեջ արագ որոշեցինք որևէ ակցիա անել ու, քանի որ գերմանացիներին որպես իմ հոբբի պարել էի սովորեցնում, հենց քոչարի պարելուց միտք առաջացավ, որ ինչու չէ նաև իրենց հրավիրենք միջոցառմանը»,- Ռեգենսբուրգում Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանի ուսանողուհի Աննա Բաբայանը, ով շաբաթ օրը խաղաղ ցույց էր նախաձեռնել հանուն Արցախի խաղաղության:

Միջոցառման ընթացքում հայ երիտասարդներն անգամ ելույթներով հանդես չեն եկել, միայն համապատասխան պահանջատիրական գրություններով պաստառներ և հայկական պար:

«Խաղաղ հավաք պարի տեսքով, որովհետև այդպես ավելի շատ ուշադրություն կգրավես, քան դասական ցույցով: Մեր մշակույթը միշտ առանձնացել է իր տեսակով, այս անգամ էլ չսխալվեցինք»,- պարզաբանում է Աննան:

Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակից Գայանե Առաքելյանը Ռեգենսբուրգի ակցիայի մասնակիցներին են միացել տարբեր քաղաքների հայկական համայնքների անդամներ, ինչպես նաև Մյունխենի «Անուշ» պարախումբը, Նյուրնբերգի երգչախումբը և բազմաթիվ գերմանացիներ:

Ակցիայի ժամանակ երիտասարդները դրամահավաք են կազմակերպել, որը նախատեսել են հատկացնել Արցախում բժշկական միջոցների ձեռքբերման համար: Ցուցարարները հատկապես նշում էին, որ իրենք ինչքան էլ հիմա հեռու են հայրենիքից, միևնույնն է միասնական են, մեկ մարդու պես հավաքվել են: Նրանց գնահատմամբ ազգային ինքնագիտակցությունը մեկ անգամ էլ բարձրացավ, իրենք իրենց օգտակար զգացին հայրենիքի համար, իսկ գերմանացիներին էլ տեղեկացրեցին եղելությունը:

«Այստեղ բնակիչները միշտ են խեղաթյուրված տեղեկություններ ստանում գերմանական մեդիաների ոչ լուրջ մոտեցման պատճառով: Մենք իրենց մամուլի դեմ էլ ենք բողոքում, որ խեղաթյուրված ինֆորմացիա չփոխանցեն, այլ միայն երկկողմանի իրականությունը: Այստեղ մարդիկ եկան, որ անգամ Հայաստանի տեղը չգիտեին»,- թղթակցին պատմeլ են ակցիայի մասնակիցները, ովքեր պատրաստվում են ապրիլ 24-յան միջացառումներին:

f6d6a8be-6ed6-499e-b754-d1adec5b5282

cf17a70f-ee7f-49c5-ba27-3c204b3eb92e

76e614f4-03c1-4fe0-913c-c43ade28f20e

9d46c191-8947-4d1e-826e-512b35a88277

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ