15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկաններին արգելել են դաջվածքներ անել

Լոնդոնի ոստիկանպետն արգելել է իր ենթականերին դաջվածքներ անել մարմնի երեւացող մասերին` ձեռքերին, պարանոցին եւ դեմքին: Նրանք, ովքեր արդեն ունեն նման դաջվածքներ, պարտավոր են մինչեւ նոյեմբերի 12-ը ցույց տան դրանք դատարանում, հակառակ դեպքում` նրանք կհեռացվեն աշխատանքից:

Ոստիկանապետի խոսքով` մարմնի վրայի  դաջվածքները, որոնք հնարավոր չէ թաքցնել համազգեստի տակ, “վնասում են ոստիկանների մասնագիտական իմիջին”: Ղեկավարությունը հայտնել է, որ իրենք հաճախ են բողոքներ ստանում բնակիչներից: Վերջիններիս կարծիքով` դաջվածքներով երիտասարդ ոստիկանները նման են “ավազակների”:

Ոստիկանապետի որոշումը սակայն քննադատության է արժանացել Անգլիայի եւ Ուելսի Ոստիկանների Ֆեդերացիայի նախագահի կողմից, ով հայտարարել է, որ մեծ քանակությամբ դաջվածքներ ունեն զինվորականները, ովքեր ոստիկանությունում “արժեքավոր կադրեր են”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ