Ալիևի սադրանքը․ Նուվել դ՛Արմենին դիմում է Ֆրանսիայի ԱԳՆ-ին
Իլհամ Ալիևի հայտարարություններին հետո, թե Մինսկի խմբի համանախագահներին վերաբերում է որպես «սադրիչների», Նուվել դ՛Արմենի լրատվական գործակալությունը դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ ստանալու այս մեկնաբանության վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը։
ՆԱՄ։ Նովրուզի տոնակատարությունների կապակցությամբ իր ելույթում Ադրբեջանի Նախագահը՝ Իլհամ Ալիևը, Մինսկի Խմբի համանախագահներին որակել է որպես «սադրիչներ» այն հիմնավորմամբ, որ նրանք առաջարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և որ նրանք դեմ են հակամարտության վերաբերյալ բանակցությունների ձևաչափի փոփոխությանը։ Որն է Ֆրանսիայի արձագանքը/վերաբերմունքը «սադրելու» մեջ մեղադրանքի վերաբերյալ։
Ռոման Նադալի՝ Արտաքին գործերի նախարարության խոսնակի պատասխանը։ Ֆրանսիան շարունակում է կայուն աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ աջակցելու արդար և տևական կերպով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Մենք իրականացնում ենք միջնորդության առաքելությունը կողմերի միջև անկողմնակալության հանդեպ խիստ հարգանքով։ Մինսկի խումբը բանակցության միակ ձևաչափն է, որն ընդունվել է հակամարտության կողմերի համատեղ համաձայնությամբ։