17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հռոմի պապը վայր դրեց լիազորությունները

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր` փետրվարի 28-ին, պաշտոնապես վայր կդնի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի իր լիազորությունները: Նախօրեին կայացավ նրա վերջին ելույթը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում: Հիշեցնենք, որ Հռոմի պապը գահից հրաժարվելու մասին հայտարարեց 2013-ի փետրվարի 11-ին:

Վատիկանը հայտարարել է, որ նրան փոխարինողը կընտրվի մաքսիմալ կարճ ժամկետում:

Բենեդիկտոս 16-րդը` աշխարհիկ կյանքում Յոզեֆ Ռացինգերը, ծնվել է 1927-ի ապրիլի 16-ին: Շուտով նա կդառնա 86 տարեկան: Նա կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվեց 2005-ի ապրիլին` Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի մահից հետո:

Վերջին անգամ Հռոմի պապը գահից հրաժարվել էր 15-րդ դարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ