23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

100 տոկոս ցրտահարություն. այգեգործները ճարահատ դուրս կգան երկրից

Այս տարի ծիրան արտահանողները չեն հասնի Արմավիրի մարզի` ծիրանով հարուստ բնակավայրեր, որպեսզի ծիրան գնեն ու արտահանեն: Կանխատեսվում է, որ ծիրանը «ոսկու գին» կունենա, իսկ տանտիրուհիները ստիպված կլինեն գազօջախներին դնել ոչ թե ծիրանով լեցուն կաթսաներ` ջեմ, մուրաբա պատրաստելու համար, այլ դդում,  խնձոր կամ տանձ:

Henaran.am-ի հետ զրույցում Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը նշեց, որ իրենց այգիները ցրտահարվել են 100 տոկոսով: «Ոչ բերք է մնացել, ոչ էլ դրա մասին խոսք կարող է լինել»,- ասաց նա:

Նշենք, որ այս համայնքում հաշվվում են մոտ 20 հա ծիրանի այգիներ, եւ անցյալ տարի հեկտարից հավաքվել է միջինը 20 տոննա,  այսինքն` 400 տոննա ծիրան:

«Այգեգործների տրամադրությունն ահավոր վատ է: Եթե ամբողջ տարվա եկամուտից զրկվել է, ի՞նչ պիտի անի»,- եզրափակեց Ակնա լիճի համայնքապետը:

Ջրաշենի գյուղապետ (Արմավիրի մարզ) Խաչատուր Դավթյանը Henaran.am-ի հետ զրույցում նույնպես հայտնեց, որ 37.8 հա ծիրանենիներ են ունեցել, որոնք 100 տոկոսով ցրտահարվել են: Անցյալ տարի հեկտարից 15 -20 տոննա ծիրան է հավաքվել Ջրաշենում , իսկ այս տարի անգամ 1.5- 2 կգ չի հավաքվի:

Գյուղապետն ասաց, որ իր ղեկավարած համայնքում կան տնտեսություններ, որոնք վարկեր են վերցրել: Նա հույս հայտնոց, որ այս տարի էլ մի բան կանի պետությունը պայմանները կմեղմեն: «Որովհետեւ արդեն ապրելու խնդիր է: Մարդն ընտանիք ունի, երեխա է պահում, կոմունալ վարձեր եւ հազար ու մի հոգս կա»,- ասաց նա:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը «վիճակախաղ» է. ոլորտն անմիջական կապ ունի բնության հետ: Եվ բնության քմահաճույքների պատճառով հողօգտագործողներն ու այգեգործները հաճախ «տանուլ» են տալիս: Իսկ ի՞նչ է մնում անել, օրինակ` մեկնել արտագնա աշխատանքի:

«Այս տարի մեր գյուղից արդեն 92 մարդ հավանաբար կմեկնի արտագնա աշխատանքի»,- ասաց Խ. Դավթյանը` հավելելով, որ Ջրաշենում հաշվառված է 120 տնտեսություն, որոնց 80-85 տոկոսը տուժել է. «Այլ ելք չկա»:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ