Կիպրոսն ընտրեց ընդդիմադիր թեկնածուին
“ДИСИ” կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադեսը հաղթել է Կիպրոսի նախագական ընտրությունների 2-րդ փուլում: Նա հավաքել է ձայների 57.48 տոկոսը, ինչը կղզու պատմության մեջ ամենաբարձր արդյունքներից մեկն է եղել, գրում է “Cyprus Mail”-ը:
Անաստասիադեսի մրցակից Ստավրոս Մալասը հավաքել է քվեների 42.5 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների 81 տոկոսը:
Առաջին փուլում Անաստասիադեսն ստացել էր ընտրողների 45.3 տոկոսի աջակցությունը: Նա հանդես է գալիս ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ շուտափույթ համաձայնության գալուն կողմ` Նիկոսիային վարկեր տրամադրելու վերաբերյալ:
Նշենք, որ Կիպրոսի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելը բերեց նրան, որ եվրոպական հարկատուները սպասողական դիրքորոշում ընդունեցին Նիկոսիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում: