13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մայրն ինքնահրկիզվել է որդիների դպրոցի բակում /վիդեո/

33-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, այրել է իրեն այն դպրոցի բակում, որտեղ իր տղաներն են սովորում, տեղեկացնում է  “Life News’-ը:

Նա ինքն է իր հետ տարայով բենզին բերել դպրոցի մոտ գտնվող փոքրիկ խաղահրապարակը, լցրել այն  իր վրա եւ հրկիզվել: Ինքնասպանությանն առաջինն ականատես են եղել դպրոցի աշակերտները, որոնք չեն համարձակվել մոտենալ կնոջ` արդեն իսկ այրվող մարմնին: Երեխաներն օգնություն են կանչել, իսկ ուսուցիչները փորձել են մարել կրակն ավազ եւ ջուր լցնելով, սակայն արդեն ուշ է եղել: Կնոջն այլեւս չեն կարողացել փրկել:

Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառն ընտանեկան խնդիրներն են, քանի որ կնոջ հարեւանների վկայությամբ` ամուսինը նրան պարբերաբար ծեծելիս է եղել: “Նա մշտապես կապտուկներով էր, իսկ վերջերս ընդհանրապես անկումային տրամադրության մեջ էր, քանի որ տանտերը պահանջել էր նրանից նոր բնակարան տեղափոխվել: Այլ բնակարան նա գտնել չի կարողացել”,-հայտնել են հարեւանները:

http://lifenews.ru/news/106829

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ