Օջալանին պատվավոր քաղաքացիություն է շնորհվել
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր և առաջնորդ, Ստամբուլի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանին իտալական Նեապոլ քաղաքի պատվավոր քաղաքացիություն է շնորհվել, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` նման որոշումը կայացրել է Նեապոլի ավագանին՝ քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրաի առաջարկով:
Իտալական քաղաքի ղեկավարությունը նշյալ որոշմամբ նաև աջակցություն է հայտնել քրդերի ինքնավարությանը:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Աբդուլլահ Օջալանը քուրդ ժողովրդի քաղաքական և հոգևոր առաջնորդն է: Վերջինս պատերազմել է ժողովրդի դեմ իրականացրած ճնշումների դեմ ու պայքարել վերջին տարիների դաժան և բռնատիրական քաղաքականության հետևանքով խախտված մարդու իրավունքների վերականգնման համար»:
Կայքը հիշեցնում է, որ Նեապոլից առաջ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իտալական Պալերմո քաղաքը: