11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քերրին կփոխարինի Քլինթոնին

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի` Սենատի անդամները, գրեթե միաձայն կողմ են քվեարկել` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իրենց գործընկեր Ջոն Քերրիի թեկնածությանը: 94 կողմ եւ ընդամենը 3 դեմ ձայներով Քերրիի թեկնածությունը հաստատվեց: Քաղաքական գործիչները նման արդյունք էին կանխատեսել դեռեւս 2012-ի դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկեց Քերրիի թեկնածությունը, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիք”-ը:

Ջոն Քերրիի համար այս տարի հոբելյանական է` նա կդառնա 70 տարեկան: Քերրին Վիետնամի պատերազմի վետերան է, վետերան է նաեւ քաղաքականության մեջ: Վերջին 28 տարիների ընթացքում նա Մասաչուսեթս նահանգն է ներկայացնում Սենատում:

2004-ին նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահական ընտրություններում` դեմոկրատական կուսակցության կողմից, սակայն նա պարտվեց հանրապետական թեկնածու Ջորջ Բուշ կրտսերին: 2008-ին նա աջակցեց Օբամային, որի ընտրվելուց հետո Քերրիին անվանում էին նրա ամենամտերիմ խորհրդականը Սենատում: 

Խոսելով նոր պաշտոնի մասին` Քերրին նշել է, որ արմատական փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ չեն լինի: Իր վերջին ելույթների ընթացքում նա բազմիցս կարեւորել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ