27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին հյուրի ավանդույթը․ ինչպես են Անգլիայում տոնում Ամանորը

Անգլիայի եւ Ուելսի բնակիչները Սուրբ Ծնունդը համարում են շատ ավելի կարեւոր տոն, քան Նոր տարին։ Սուրբ Ծննդյան տոնը նրանք նշում են եկեղեցում, բայց հանդիսության ամենահաճելի պահ բոլորն էլ, անշուշտ, համարում են դեկտեմբերի 25-ի տոնական ճաշկերույթը, երբ հավաքվում է ողջ ընտանիքը։

Տոնական սեղանի սպասքը, սփռոցը, անձեռոցիկները հաճախ զարդարված են Սուրբ Ծննդյան խորհրդանիշերով, իսկ յուրաքանչյուր ափսեի մոտ անպայման դրվում է ավանդական եւ բոլորի կողմից սիրված ճայթռուկը։ Երբ դրանք պայթեցնում են, միջից թափվում են գունագեղ թղթիկներ, խաղալիքներ, ամեն տեսակի մանր առարկաներ կամ զվարճալի երկտողեր։

Ըստ ավանդույթի՝ անգլիացիները զանգի ղողանջներից առաջ բացում են տան ետնամասի դռները, իսկ հետո բացում մուտքի դռները, որպեսզի դիմավորեն Նոր տարին: Ամանորյա ամենահայտնի ավանդույթն այս երկրում առաջին հյուրի ավանդույթն է: Տարին հաջող կլինի, եթե այն բանից հետո, երբ կազդարարվի Նոր տարվա սկիզբը, տուն կմտնի մի երիտասարդ՝ մուգ մազերով: Անգլիայում հյուրը պետք է տուն բերի հաց, ածուխ, աղ, որոնք խորհրդանշում են բարեկեցություն, ջերմություն: Ըստ ավանդույթի՝ առաջին հյուրը՝ մտնելով տուն, լուռ մոտենում է բուխարիին՝ դրա մեջ նետելով ածուխ, և միայն հետո բոլորը շնորհավորում են միմյանց: Առաջին հյուրին պետք է անպայման կերակրել: Անգլիացիները թանկարժեք նվերներ չեն նվիրում: Նրանք նվիրում են ոչ թանկարժեք իրեր, օրինակ, բանալիների համար օղակներ, գարեջրի բաժակներ, հոտավետ մոմեր և այլն: Ընտանեկան միջավայրում նվերները բաժանվում են վիճակահանության միջոցով: Անգլիացի երեխաներն իրենց նամակներն ուղղում են Սանտա Կլաուսին՝ նետելով դրանք կրակի մեջ: Բացի այդ, այստեղ երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ