Նիդերլանդների թագուհին հրաժարվել է գահից
Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը հրաժարվել է գահից` հօգուտ իր ավագ որդու` Օրանյան արքայազն Վիլհելմ-Ալեքսանդրի: Այդ մասին նա հայտարարել է ժողովրդին իր հեռուսատաուղերձում, գրում է “pravda.ru”-ն:
Իր խոսքում 75-ամյա թագուհին հայատարարել է, որ 2013-ի ապրիլի 30-ին թագավոր կդառնա իր որդին` Վիլհելմ 4-րդ անվան տակ: Այդ կերպ Նիդերլանդների արքան եւ Պետական Խորհրդի նախագահը 100 տարվա ընթացքում առաջին անգամ կլինի տղամարդ միապետը:
Բեատրիքս թագուհին Օրանյան դինաստիայի ներկայացուցիչ է: Նա ժառանգեց գահը 1980-ին` մորից: Չնայած պատկառելի տարիքին, թագուհին ակտիվորեն մասնակցում էր երկրի կյանքին` իր նախորդներին գերազանցելով արտասահմանյան պետական այցերով, որոնց թիվն անցնում է 150-ից:
Վիլհելմ-Ալեքսանդրը 45 տարեկան է: Նիդերլանդներում երկի նոր ղեկավարը չի թագադրվում եւ, ըստ սահմանադրության, թագավորը կարող է չսպասել իր պարտականությունների կատարմանը` մինչեւ գահակալությունը:
Միապետի փոփոխության հետ կապված պետք է փոխվի նաեւ ազգային տոներից մեկը` Թագուհու օրը, որն ավանդաբար նշվում է ապրիլի 30-ին: Այն կդռանա Թագավորի օր եւ կնշվի ապրիլի 27-ին: