25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկրներ, որոնք ՈՉ են ասել սահմանադրությանը

Սահմանադրական հանրաքվե անց է կացվել աշխարհի տարբեր երկրներում: Եւ դրանցից ոմանցում մարդիկ ոչ են ասել սահմանադրական բարեփոխումներին: Օրինակ, 2005 թվականին Ֆրանսիայում անցկացվեց Եվրամիության սահմանադրությանը միանալու հանրաքվե: Ֆրանսիացի ընտրողների 54,87% տոկոսը ոչ ասեց այդ սահմանադրությանը, ինչի հետեւանքով այն չընդունվեց:

Դեռեւս այն ժամանակ մասնագետները ասում էին, որ Ֆրանսիայում ընտրողներից շատերը անգամ ծանոթ էլ չէին այդ սահմանադրական փոփոխությունների դրույթներին, սակայն միեւնույնն է՝ դեմ էին Եվրամիության սահմանադրությանը:

Ֆրանսիայում հանրաքվեն անցկացվեց 2005-ի հունիսի 13 ին: Նիդերլանդների այն ժամանակվա վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն նշեց, որ հիասթափված է Ֆրանսիայում անցկացված հանրաքվեի արդյունքներից, եւ կոչ արեց իր երկրի ժողովրդին այո ասել միեւնույն հանրաքվեին, որ օրեր անց անց էր կացվելու Նիդերլանդներում:

Եւ հետաքրքրականն այն է, որ Ֆրանսիայի ընտրությունների օրեր անց՝ հուլիսին, Նիդերլանդում անցկացված Եվրամիության սահմանադրական հանրաքվեին նիդերլանդցիների էլ ավելի մեծ մասը՝ 61.5 տոկոսը ոչ ասաց սահմանադրությանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ