06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչնչով հիմնավորված չէ․ ռուս վերլուծաբանները՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծից

Օրերս ՌԴ Պետդումայում օրինագիծ առաջարկվեց, որով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չընդունումը։ riafan.ru-ն զրուցել է մասնագետների հետ՝ պարզելու համար, թե որքան բարձր են այս օրինագծի ընդունման շանսերը եւ արդյոք այն Դումա մտցվեց՝ իբրեւ պատասխան Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռը խոցելուն։

Այս նախագծով պատգամավորներն առաջարկում են պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանությունը հրապարակային կերպով մերժելու համար։ Պատիժը պետք է կազմի մինչեւ 300 հազար ռուբլի կամ հարկադրական աշխատանքներ մինչեւ 3 տարի ժամկետով։

Քաղաքագետ Ալեքսանդր Սիտինը կարծում է, որ այս օրինագիծը ոչնչով հիմնավորված չէ։ «Ինչ է նշանակում՝ հայերի ցեղասպանության ժխտում։ Ես ընդունում եմ, որ 1915 թվականին ողբերգական դեպքեր են եղել։ Իսկ եթե չճանաչեի, հետո՞։ Այդ թեմայով ոչ ոք հանրային հայտարարություններ անել չի պատրաստվում, դա արդիական էլ չէ»,- ասում է նա՝ նշելով, որ պարզապես «խելագարության վերջին նոպա է սկսվել»։

«Ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունն անհնար է վերահսկել։ Եթե մարդ չի ճանաչում այն, հրապարակայնորեն չի հայտարարում»,- ասում է նա՝ նշելով, որ Ռուսաստանի Պետդուման դեռեւս 1995 թվականին է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք եւ ապրիլի 24-ը Զոհերի հիշատակի օր հայտարարել։

ՌԴ մշակույթի ու բնական ժառանգության ինստիտուտի ավագ գիտաշխատող Եվգենի Բախրեւսկին էլ նշել է, որ այս նախագծի նման օրենք արդեն գործում է Ֆրանսիայում։

«Այստեղ վերցվում է Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի օրինակը, որոնք նույնպես փորձեցին նմանատիպ օրենք ընդունել։ Այլ հարց է, որ այդ օրենքները վատ են աշխատում։ Հիշենք Դողու Փերինչեկի օրինակը, ով հատուկ եկավ Շվեյցարիա ու հատուկ հայտարարեց, որ հերքում է Ցեղասպանությունը։ Նրան ձեւական ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին։ Իսկ վերջերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նրան արդարացրեց՝ նշելով, որ նա իրավունք ուներ սեփական տեսակետն արտահայտելու»,- ասել է նա։

Բախրեւսկին նշել է, որ անջամբ թուրքերն էլ չեն հերքում, որ հայերի դեմ մասսայական հանցագործություններ ու սպանություններ եղել են, պարզապես նրանք չեն ցանկանում, որ դա իբրեւ Ցեղասպանություն ձեւակերպվի։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ